Սեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդա- րարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրը ինչպես ամենուր, այնպես էլ Ռ. Իշխանյանի անունը կրող թիվ 153 դպրոցում տոնական հնչեղություն ուներ: Տարին նվիրվեց հաստատության այն շրջանավարտների հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախյան ազատամարտի ժամանակ:
20 տարի առաջ ռազմաճակատ մեկնած և այլևս չվերադարձած երեք զինվորների օրինակով ուսուցչական կազմը փորձում է ուղի մատնանշել այն երեխաների համար, ովքեր այսօր առաջին անգամ մուտք գործեցին դպրոց: Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը պատվոգրեր հանձնեց զոհված ազատամարտիկների՝ Վահագն Բարսեղյանի, Ալեքսանդր Հովհաննիսյանի և Լևոն Հովհաննիսյանի մայրերին՝ աձնուրաց երեխաներ դաստիարակելու համար:
«Սա ոգեկոչման սեպտեմբեր էր: Լրանում է ազատամարտիկների զոհվելու 20 տարին: Տխուր էր, սակայն անհրաժեշտ, մանավանդ սահմանային դեպքերից հետո մենք իրավունք չունենք մոռանալու, որ ինչ-որ կատարվում է այսօր, եղել է անցյալ տարի, եղել է 20 տարի առաջ: Հերոսների հիշատակը պետք է վառ պահել»,- Անկախի թղթակցի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը՝ հավելելով. «Դպրոցի դերը այսօր հայրենասեր սերունդ դաստիարակելն է, հայրենասեր մարդ դաստիարակելը: Մեր դպրոցը կրում է Ռաֆայել Իշխանյանի անունը և մեծ պարտավորություն ունի նրա հանդեպ: Նրա խոսքը՝ «Դու մայր հողից ամուր կառչիր և ոչ մի քայլ մի´ նահանջիր», մեզ համար պատվիրան է դարձել»:
Նա ողջունեց նաև կրթօջախի սաներին և ուսուցիչներին, շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա:
Նկարները տես...>>>